«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական առաջարկ է արել «Բարսելոնային» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու նպատակով, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի համաձայն՝ մանկունիական ակումբը ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը, և 32-ամյա գաբոնցին նրանց հիմնական տրանսֆերային թիրախն է:
Նշվում է, որ վերջին օրերին հարձակվողիին փորձել է ձեռք բերել «Չելսին», սակայն ակումբները դեռ չեն կարողացել պայմանավորվել տրանսֆերի շուրջ։
Այս մրցաշրջանում Օբամեյանգը Լա Լիգայում մեկ հանդիպում է անցկացրել կատալոնացիների կազմում: Նրա պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: