«Սելթիկի» կիսապաշտպան Մեթ Օ’Ռեյլի ծառայություններով չորս գրանդ ակումբ է հետաքրքրվում

«Սելթիկի» կիսապաշտպան Մեթ Օ’Ռեյլին կարող է հեռանալ թիմից և տեղափոխվել Անգլիայի կամ Գերմանիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և Դորտմունդի «Բորուսիան»։

Դանիացի երիտասարդ ֆուտբոլիստը «Սելթիկի» կազմում հանդես է գալիս 2022 թվականի հունվարից: Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։