Ժորժե Մենդեշը երկու իտալական ակումբի առաջարկել է Կրիշտիանու Ռոնալդուի ծառայությունները

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Ա սերիայում, հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։

Նշվում է, որ պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշը ներկայումս աշխատում է իր հաճախորդի համար Չեմպիոնների Լիգայում խաղալու տարբեր տարբերակներ գտնելու վրա։

Մասնավորապես, Կրիշտիանուի ծառայություններն առաջարկվել են «Միլանին» ու «Նապոլիին»: Գործակալը արդեն սկսել է բանակցությունները իտալական ակումների հետ: