Պեպ Գվարդիոլան խոսել է Բերնարդու Սիլվայի ապագայի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաստատել է, որ կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կմնա թիմում:

«Բեռնարդոյի հետ կապված բանակցություններ չենք վարում, ոչ մի զանգ չենք ստացել: Նա կմնա «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ»,- մարզչի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է կիսապաշտպան Բերնարդո Սիլվային 70 միլիոն եվրոյի դիմաց վաճառել «Պարի Սեն Ժերմենին»։

Ընթացիկ մրցաշրջանում Բերնարդոն բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 4 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։