Կազեմիրո. «Ես իսկապես հույս ունեմ, որ Կրիշտիանուն կմնա»

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Կազեմիրոն հույս է հայտնել, որ Կրիշտիանու Ռոնալդուն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա թիմից։

«Խոսքը բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի մասին է։ Նա գիտի, որ ես իրեն շատ եմ հարգում։

Հուսով եմ, որ նա կմնա մեզ հետ, քանի որ նա հիանալի ֆուտբոլիստ է: Նա շատ գոլեր է խփում, ունի հաղթական մտածելակերպ և թիմի առաջատարն է: Նա շատ կարևոր է մեզ համար։

Ես իսկապես հույս ունեմ, որ Կրիշտիանուն կմնա»,- ասել է Կազեմիրոն ESPN Brasil-ին տված հարցազրույցում: