Չավին ընտրություն է կատարել Օբամեյանգի և Դեպայի միջև

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ընտրություն է կատարել հարձակվողներ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի և Մեմֆիս Դեպայի միջև:

Mundo Deportivo-ի  հավաստմամբ՝ Չավին ցանկանում է վաճառել հոլանդացու տրանսֆերը, իսկ գաբոնցուն պահել թիմում:

Միաժամանակ, «Բարսելոնայի» շատ մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Օբամեյանգն առաջիկա օրերին կտեղափոխվի Լոնդոնի «Չելսի»։

Հիշեցնենք, որ 28-ամյա Դեպայն անցյալ տարվա ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Բարսելոնա», իսկ 33-ամյա Օբամեյանգը թիմին միացել է հունվարին: