Մադրիդի «Ատլետիկոն» փորձում է ձեռք բերել «Ռենի» խորվաթ կիսապաշտպան Լովրո Մայերին, հաղորդում է L’Equipe-ը:
24-ամյա Մայերը ֆրանսիական ակումբ է տեղափոխվել Զագրեբի «Դինամոյից» 12 միլիոն եվրոյի դիմաց։
Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, «Ատլետիկոն» պատրաստ է ֆուտբոլիստի համար առաջարկել 40-50 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Մայերը Լիգա 1-ում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։