Լոնդոնի «Չելսին» կատալոնական «Բարսելոնայի» գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու համար հերթական փորձը կձեռնարկի:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ ակումբներն օգոստոսի 25-ին բանակցությունների հերթական փուլը կանցկացնեն:
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը անձամբ է պնդում, որ գաբոնցու տրանսֆերը իրականացվի:
Հիշեցնենք, որ գաբոնցին հունվարին է ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Բարսելոնա»: