Ֆրանսիական «Բորդոյի» կամերունցի հենակետային կիսապաշտպան Ժան Օնանան գուցե միանա իտալական «Միլանին»:
Lequipe-ի հավաստմամբ՝ 22-ամյա կողմերը համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը: Ակումբները արդեն սկսել են բանակցային գործընթացը:
Հիշեցնենք, որ Ժան Օնանան ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 3 հանդիպման, իսկ նախորդ մրցաշրջանում անցկացրել է 23 խաղ, դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: