CHAMPIONS LEAGUE. Հայտնի դարձան խմբային փուլի բոլոր մասնակիցներն ու վիճակահանության զամբյուղները

Չեմպիոնների Լիգայի խաղարկության խմբային փուլի բոլոր մասնակիցները արդեն հայտնի են, ուստի ձևավորվել են վիճակահանության 4 զամբյուղները, հավաստում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Առաջին զամբյուղ. «Ռեալ» (Իսպանիա), «Այնտրախտ» (Գերմանիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Միլան» (Իտալիա), «Բավարիա» (Գերմանիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Այաքս» (Նիդեռլանդներ)։

Երկրորդ զամբյուղ. «Լիվերպուլ» (Անգլիա), «Չելսի» (Անգլիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Ատլետիկո» (Իսպանիա), «Սևիլիա» (Իսպանիա), «Լայպցիգ» (Գերմանիա), «Տոտենհեմ» (Անգլիա)։

Երրորդ զամբյուղ. «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա), «Ինտեր» (Իտալիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Նապոլի» (Իտալիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Բայեր Լևերկուզեն» (Գերմանիա)։

Չորրորդ զամբյուղ. «Մարսել» (Ֆրանսիա), «Բրյուգե» (Բելգիա), «Սելթիկ» (Շոտլանդիա), «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա), «Մաքաբի Հայֆա» (Իսրայել), «Ռեյնջերս» (Շոտլանդիա), «Կոպենհագեն» (Դանիա), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա):

Հիշեցնենք, որ նույն երկիրը ներկայացնող ակումբները չեն կարող ընգրկվել նույն խմբում:

Հավելենք, նաև որ վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 25-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 19:00-ին: