Ֆլորենտինո Պերեսը որոշել է պատժել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստին

El Confidencial-ի հավաստմամբ՝ Մադրիդի «Ռեալի» նախագահ  Ֆլորենտինո Պերեսը որոշել է պատժել թիմի իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին և խնդրել է  գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին դուրս թողնել նրան հայտացուցակից:

Նախագահը զայրացած է, քանի որ Մարկոն հրաժարվել է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը: Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը կսպառվի 2023 թվականի հունիսի 30-ին: