Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) տեխնիկական դիտորդների վարկածով Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման ճանաչվել է 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հավաստում է AS-ը։
Այս մրցանակին հավակնում էին նաև «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան և «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն։
Կարիմ Բենզեման նախորդ մրցաշրջանում անցկացրած 46 խաղում խփել է 44 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում: