«Նապոլիի» տնօրեն Մաուրիցիո Միկելին Փարիզում հանդիպել է ՊՍԺ-ի ղեկավարության հետ՝ քննարկելու իտալացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի և փարիզցիների դարպասապահ Կեյլոր Նավասի ապագան։ Հաղորդում է Il Corrierre dello Sport-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 35-ամյա Նավասը կարող է վարձավճարով միանալ «Նապոլիին», ՊՍԺ-ն այս դեպքում նրան կվճարի աշխատավարձի մի մասը։
2021/22 մրցաշրջանում Նավասը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 26 խաղում բաց է թողել 24 գոլ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Ինչ վերաբերում է Ռուիսին, ապա ակումբների միջև բանակցությունները ընթանում են օգոստոսի սկզբից, երբ հայտնի դարձավ 26-ամյա իսպանացու նկատմամբ ՊՍԺ-ի հետաքրքրության մասին։
Անցած մրցաշրջանում Ռուիսը Ա Սերիայում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։