Մադրիդի «Ատլետիկոն» բանակցություններ է վարում թիմի ֆուտբոլիստների հետ աշխատավարձերի կրճատման շուրջ, հայտնում է Goal.com-ը:
Իսպանական ակումբը ֆինանսական դժվարություններ ունի և մտադիր է շտապ կրճատել աշխատավարձների ֆոնդը: Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարությունը հանդիպումներ է ունեցել մադրիդյան ակումբի ֆուտբոլիստներ՝ Անտուան Գրիզմանի, Յան Օբլակի, Կոկեի, Թոմաս Լեմարի հետ նրանց տեղեկացնելու աշխատավարձերը կրճատելու մտադրության մասին։
Ակումբի նպատակը աշխատավարձերի կոլեկտիվ նվազեցմանը հասնելն է։
Նշվում է, որ բանակցությունների նախնական փուլը դրական է եղել։ Ֆուտբոլիստները պատրաստակամություն են հայտնել օգնել թիմին