Կատալոնական «Բարսելոնայի» հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», հավաստում է Marca-ն։
Դեպայի «Յուվենտուս» տեղափոխությունը, ամենայն հավանականությամբ ,չի կայանա, քանի որ թուրինյան ակումբը որոշել է թիմ հրավիրել Արկադիուշ Միլիկին։
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ 10 միլիոն եվրո վճարել Դեպայի տրանսֆերի համար:
2021/22 մրցաշրջանում Մեմֆիսը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 37 խաղի, խփել 13 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։