Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ստանձնել է Երևանի «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնը, հավաստում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Ռոբերտ Արզումանյանը եղել է Երևանի «Փյունիկի» մարզչական շտաբում: Ռոբերտը այս պաշտոնում կփոխարինի Արամ Հակոբյանին:
Երևանյան ակումբը VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 4 խաղից հետո վաստակած 1 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է: