Լոնդոնի «Չելսին» անձնական պայմանագիր է համաձայնեցրել Լիվերպուլի «Էվերթոնի» անգլիացի կիսապաշտպան էնթոնի Գորդոնի հետ, հավաստում է The Bobble-ը:
21-ամյա ֆուտբոլիստը անձամբ է խնդրել վաճառել իր տրանսֆերը լոնդոնյան ակումբին:
Sky Sports-ը հաղորդում է, որ «Էվերթոնը» Գորդոնի տրանսֆերի դիմաց ցանկանում է 70 միլիոն եվրո ստանալ:
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում անգլիացին անցկացրել է 35 հանդիպում, խփել 4 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում: