«Բարսելոնան» և «Չելսին» համաձայնեցրել են Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը

«Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կտեղափոխվի «Չելսի»։ Ակումբները համաձայնության են եկել, հայտնում է Twitter-ի լրագրող Ռուդի Գալետին։

Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա գաբոնցու համար «Չելսին» կվճարի 20 միլիոն եվրո։

Օբամեյանգը «Բարսելոնային» է միացել 2022 թվականի հունվարին՝ որպես ազատ գործակալ՝ «Արսենալի» հետ պայմանագրի խզումից հետո։

Հարձակվողի գործող պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվում է 2025 թվականին։

Օբամեյանգը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։