«Մանչեսթեր Յունայթեդի» պատվիրակությունը մեկնել է Կատալոնիա

«Մանչեսթեր Յունայթեդի» պատվիրակությունը մեկնել է Կատալոնիա՝ վերջնական առաջարկ ներկայացնելու «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի համար, հայտնում է De Telegfaaf-ը:

Հոլանդացի 25-ամյա ֆուտբոլիստը շարունակում է մնալ անգլիական ակումբի տրանսֆերային թիրախների ցանկում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները կիսապաշտպանից պահանջում են 50 տոկոսով նվազեցնել աշխատավարձը կամ հեռանալ ակումբից։

Նախորդ մրցաշրջանում Դե Յոնգը բոլոր մրցաշարերում կատալոնացիների կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հոլանդացի ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։