Ունայ Էմերին խոսել է Խուան Ֆոյտի նկատմամբ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է «Բարսելոնայի» հետաքրքրությունը ակումբի պաշտպան Խուան Ֆոյտի նկատմամբ։

«Կարծես թե «Բարսելոնան» հետաքրքրված է Ֆոյտով: Նա ինձ ասաց, որ այստեղ լավ է զգում։ Ես չեմ բացառում նրա հեռանալը, բայց եթե նա մնա, զարմանալի ոչինչ չի լինի», ասել է Էմերին:

Ֆոյտը «Վիլյառեալ» է տեղափոխվել «Թոթենհեմից» 2021 թվականի ամռանը։ 2021/22 մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։