Էրիկ Բային այսօր հրաժեշտ կտա թիմակիցներին

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բային մոտ է «Մարսել» տեղափոխվելուն։ Հանգստյան օրերին կողմերը պայմանավորվել են տրանսֆերի պայմանների շուրջ։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ այսօր, Էրիկ Բային կժամանի ակումբի բազա՝ հրաժեշտ տալու թիմակիցներին, իսկ հետո կմեկնի Մարսել՝ միանալու ֆրանսիական ակումբին:

Հիշեցնենք, որ «Մարսելում» 28-ամյա Բային հանդես կգա վարձավճարով։