Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի համար պայքարին ևս մեկ ակումբ է միացել

Մյունխենի «Բավարիան» ցանկանում են ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին:

Լրագրող Ժերար Ռոմերոյի հավաստմամբ՝ գերմանական գրանդը մտադիր է վարձակալել կիսապաշտպանին պայմանագրում ներառելով նաև տրանսֆերի գնման կետ:

Հիշեցնենք, որ Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Չելսին»: