«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի տեղափոխությունը «Յուվենտուս» կարող է ձախողվել, հայտնում է Mundo Deportivo-ն:
Թուրինի ղեկավարությունը չի կարող բավարարել հոլանդացու ֆինանսական պահանջները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» պատրաստ է խզել պայմանագիրը 28-ամյա հարձակվողի հետ, որպեսզի նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվի իտալական ակումբ։
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Դեպայի գործող պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: