«Բրենթֆորդի» հարձակվող Իվան Թոնին կարող է փոխել ակումբային գրանցումը առաջիկա ձմռանը:
26-ամյա անգլիացի հարձակվողի թեկնածությունը դիտարկում են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը», տեղեկացնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ «թոշակառուների» ղեկավարությունը կսկսի բանակցային գործընթացը հունվարին:
«Մանչեսթեր Յունայթեդն» իր հերթին պատրաստ է դիտարկել Իվանի գնման հարցը Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու դեպքում։