Պաշտոնական. «Փյունիկը» նորեկ ունի

VBET Հայաստանի Պրեմիեր Lիգայի չեմպիոն «Փյունիկը» պայմանագիր է կնքել ուկրաինացի կիսապաշտպան Ռոման Կարասյուկի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

31-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբին միացել համալրել է ազատ գործակալի կարգավիճակում:

Կարիերայի ընթացքում Կարասյուկը խաղացել է ուկրաինական «Վոլինում», «Ստալում», «Վերեսում», «Լվովում» և հունգարական «Քիշվարդայում»։