«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է մնալ մանկունյանական ակումբում, հայտնում է լրագրող Պեդրո Ալմեյդան իր սոցիալական ցանցերում։
Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացին ցանկանում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոյի թիմ տեղափոխվելու պատճառով։ Ֆուտբոլիստները միասին խաղացել են մադրիդյան ակումբի կազմում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Դորտմունդի «Բորուսիայում», «Սպորտինգում» կամ «Մարսելում»։Օգոստոսի 19-ին հաղորդվում էր, որ Ռոնալդուն դժգոհ է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի աշխատանքից, սակայն պատրաստ է մնալ թիմում։