«Չելսիի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել

«Չելսիի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Թոթենհեմի» հարձակվող Սոն Հյուն Մինին վիրավորած երկրպագուի առնչությամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։

Միջադեպը տեղի է ունեցել Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի «Սթեմֆորդ Բրիջում» կայացած հանդիպման ժամանակ, երբ հարավկորեացին պատրաստվում էր իրացնել անկյունայինը։

«Անցած կիրակի «Թոթենհեմի» ֆուտբոլիստի դեմ ռասիստական ​​ոտնձգությունների մասին մեղադրանքից հետո «Չելսի» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ կարգազանց երկրպագուին անժամկետ արգելվել է այցելել մարզադաշտ»,- ասվում է հաղորդագրության մեջ: