Հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայի գործակալը մեկնել է Թուրին: Նա շուտով կավարտի բանակցությունները ֆուտբոլիստի «Յուվենտուս» տեղափոխության համար, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
«Բարսելոնան» պատրաստ է խզել պայմանագիրը 28-ամյա հարձակվողի հետ, որպեսզի նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվի թուրինյան ակումբ։
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Դեպայի գործող պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: