Միլանի «Ինտերի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Ա Սերիայի 2-րդ տուրի «Սպեցիայի» դեմ խաղին, հայտնել է «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին:
«Լեչե ուղևորությունից հետո մենք լավ ենք մարզվել, փորձել ենք կատարելագործել մեր որակները: Մխիթարյանը չի խաղա բայց շարք է վերադարձել Դ՛Ամբրոզիոն»,- ասել է մարզիչը:
Հավելենք որ ավելի վաղ Մխիթարյանի մոտ ախտորոշվել է ազդրի վնասվածք և նրա ապաքինման համար կպահանջվի 2-3 շաբաթ: