Միկել Արտետա. «Ցանկանում եմ արագ լուծել այս հարցը, որպեսզի ֆուտբոլիստները կենտրոնանան խաղի վրա»

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է  Բուկայո Սակայի հետ համագգործակցությունը շարունակելու հնարավորության մասին։

Հիշեցնենք, որ Սակայի և «Արսենալի» գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2024 թվականի հունիսի 30-ին:

«Վստահ եմ, որ բոլորն էլ ցանկանում են շարունակել համագործակցությունը։ Մնում է համաձայնեցնել մանրամասները:

Ցանկանում եմ արագ լուծել այս հարցը, որպեսզի ֆուտբոլիստները կենտրոնանան խաղի վրա»,- Արտետայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նախորդ մրցաշրջանում Անգլիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: