Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին չի ցանկանում, որ բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն լքի թիմը, հայտնում է El Chiringuito-ն։
Անչելոտտին Կազեմիրոյին համարում է թիմի առանցքային ֆուտբոլիստ և դեմ է նրա վաճառքին։
Մարզիչը կարծում է, որ մադրիդցիները չեն հասցնի բրազիլացուն արժանի փոխարինող գտնել։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Բրազիլիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդին» միանալուն: