Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի ապագայի մասին:
«Օգոստոսի 31-ին Բերնարդուն կլինի «Մանչեսթեր Սիթիի» կազմում: Ես չեմ ցանկանում, որ նա հեռանա:
Ինձ շատ է դուր գալիս նրա խաղը: Բերնարդուն շատ լավ գիտի, որ մենք ցանկանում ենք, որ նա մնա»,- Catalunya Radio-ն մեջբերում է Պեպի խոսքը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Բերնարդու Սիլվան կատալոնական «Բարսելոնայի» հետ պայմանագիր է համաձայնեցրել: