Ռոբերտ Լևանդովսկուն փորձել են կողոպտել

«Բարսելոնայի» նորեկ Ռոբերտ Լևանդովսկուց գողացել են 70 հազար եվրո արժողությամբ ժամացույցը:

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի կեսօրին «Բարսելոնայի« բազայի մոտ:

Ինչպես հաղորդում է TV3-ը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին, կողոպուտը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Լևանդովսկին իջեցրել է մեքենայի ապակին՝ ինքնագրեր տալու երեք մարդկանց, ովքեր կանգնած են եղել ակումբի բազայի մոտ։

Լևանդովսկին փորձել է բռնել գողին, սակայն հանցագործը փախել է։ Ոստիկաններն օգնել են ձերբակալել գողին և վերադարձրել ժամացույցը։