Թոմաս Տուխելը տրանսֆերային պահանջով դիմել է «Չելսիի» ղեկավարությանը

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը համոզում է թիմի ղեկավարներին թիմ հրավիրել կատալոնական «Բարսելոնայի» գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն փաստում է, որ «Չելսիի» ղեկավարությունը չի ցանկանում Օբամեյանգի տրանսֆերի համար վճարել իսպանական ակումբի պահանջած 30 միլիոն եվրոն:

Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել  է 24 հանդիպում և դարձել 13 գոլի հեղինակ։