«Սևիլիան» Twitter-ի իր պաշտոնական էջում հայտնել է, որ հարձակվող Խեսուս Կորոնան վնասվածք է ստացել։
Մարզման ժամանակ 29-ամյա մեքսիկացին կոտրել է ոտնաթաթը: Ֆուտբոլիստի վերականգնողական գործընթացը կտևի 4 ամիս։
Խեսուս Կորոնան նաև Մեքսիկայի հավաքականի հարձակվող է։ Վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը կարող է բաց թողնել Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնությունը։
2022 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Մեքսիկայի ազգային հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 22-ին Լեհաստանի դեմ։