Ալվարո Մորատայի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» իսպանացի ռմբարկու Ալվարո Մորատայի գործակալ Խուանմա Լոպեսը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին:

«Հիմա նա «Ատլետիկոյում» է, Ալվարոն իրեն լավ է զգում: Ալվարոն ցանկանում է մնալ այստեղ»,- ասել է գործակալը:

Հավելենք, որ Մորատան «Խետաֆեի» դեմ Լա Լիգայի առաջին տուրի խաղում դուբլի հեղինակ էր դարձել (3-0):