Հռոմի «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմ հրավիրել Իտալիայի հավաքականի հարձակվող Անդրեա Բելոտտիին:
Ինսայդեր Ալֆրեդո Պեդուլան տեղեկացնում է, որ Մոուրինյոն անձամբ է բանակցել Բելոտիի հետ և խոստացել, կազմակերպել տրանսֆերը:
Հավելենք, որ Բելոտտին 2015-2022 թվականներին խաղում էր թուրինյան «Տորինոյում», որի հետ պայմանագրի ժամկետը սպառվել էր հուլիսի 1-ին: