«Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալլին ապաքինվել է վնասվածքից։ Կիսապաշտպանը վերադարձել է թիմի ընդհանուր խմբում։
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, այսօր ֆուտբոլիստը մասնակցել է բոլոր մարզումներին։
22-ամյա իտալացի կիսապաշտպանը մկանային վնասվածք էր ստացել «Վիչենցայի» դեմ մինչմրցաշրջանային ընկերական խաղի ժամանակ, ինչի պատճառով նա բաց էր թողել Ա Սերիայի մեկնարկը: