Ջեյսոն Դենայերը կարող է տեղափոխվել Լա Լիգա

Բելգիայի հավաքականի պաշտպան Ջեյսոն Դենայերը, ով «Լիոնի» հետ պայմանագրի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում է, բանակցություններ է վարում «Վալենսիայի» հետ։

Լրագրող Նիկոլո Շիրայի տեղեկություններով՝ իսպանական ակումբը մոտ է 27-ամյա բելգիացու հետ համաձայնության գալուն։

Բանակցությունները ավարտական փուլում են, տրանսֆերի մասին շուտով պաշտոնապես կհայտարարվի:

2021/22 մրցաշրջանում Դենայերը «Լիոնի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։