Պեպ Գվարդիոլան նոր տրանսֆերային նպատակ ունի

Անգլիական «Էվերթոնի» հարձակվող Էնթոնի Գորդոնը կարող է միանալ «Մանչեսթեր Սիթիին», հաղորդում է The Times-ը։

21-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրել է անձամբ «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային:

Նախորդ մրցաշրջանում Գորդոնն «Էվերթոնի» կազմում անցկացրել է 40 հանդիպում, դարձել 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: