Հայտնի է Հենրիխ Մխիթարյանի ապաքինման ժամկետը

Ինչպես արդեն հայտնել ենք «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ազդրի վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 1-ին տուրի՝ «Լեչեի» դեմ խաղում:

33-ամյա հայ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 57-րդ րոպեին։ Նշվում է, որ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա 2-3 շաբաթից ոչ շուտ։

Մխիթարյանը «Ինտեր» է տեղափոխվել հուլիսի սկզբին, նա ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականի հունիսի վերջ։