«Չելսիի» սեփականատեր Թոդ Բոլին ցանկանում է երկարաձգել պայմանագրերը կիսապաշտպան Մեյսոն Մաունթի և պաշտպան Ռիս Ջեյմսի հետ մինչև 2029 թվականը, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆունկցիոները փորձում է Պրեմիեր Լիգայում կիրառել ամերիկյան ոճը մինչև 25 տարեկան ֆուտբոլիստների հետ պայմանագրային պարտավորությունների սահմանման մեջ։
Նա ցանկանում է որքան հնարավոր է երկարաժամկետ պայմանագիր կնքել ֆուտբոլիստների հետ:
22-ամյա Ջեյմսի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ 23-ամյա Մաունթի պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։