«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի՝ «Թոթենհեմի» դեմ խաղում (2:2)։
Ինչպես հայտնում է Daily Telegraph-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստը մկանային վնասվածք ունի:
«Չելսիի» մամուլի քարտուղարությունը դեռ չի հայտնել ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները, սակայն սպասվում է, որ նա բաց կթողնի առնվազն չորս շաբաթ: