Հայտնի է Թուրինի «Յուվենտուսի» նորեկ, արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի վերականգնման ժամկետը:
Դի Մարիան վնասվածք էր ստացել Ա Սերիայում դեբյուտային խաղում:
Լրագրող Ռոմեո Ագրեստին հավաստում է, որ Անխելից ապաքինման համար 10 օր կպահանջվի:
Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը առաջնության նորամուտի խաղում, փոխարինվել է 66-րդ րոպեին ստացած վնասվածքի պատճառով: