Բելգիական «Անդերլեխտի» իսպանացի պաշտպան Սերխիո Գոմեսը միացել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերը կնքել են 4 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Տրանսֆերը արժեցել է 13 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Գոմեսն «Անդերլեխտի» կազմում անցկացրել է 50 հանդիպում, դարձել 7 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
https://twitter.com/ManCity/status/1559482708228800513