Գարի Նևիլ. «Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» կորցնի Ռոնալդուին, ապա թիմում այլևս ռմբարկուներ չեն մնա»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կարծում է, որ «կարմիր սատանաները» կարող են մրցաշրջանն ավարտել Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում, եթե հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեռանա թիմից:

«Խնդիրն այն է, որ եթե «Մանչեսթեր Յունայթեդը» կորցնի Ռոնալդուին, ապա թիմում այլևս ռմբարկուներ չեն մնա:

Եթե դա տեղի ունենա կարծում եմ, որ ակումբը մրցաշրջանը կավարտի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: