«Բարսելոնան» ցանկանում է խզել պայմանագիրը թիմի ֆուտբոլիստներից մեկի հետ

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է խզել դանիացի հարձակվող Մարտին Բրեյթուեյթի պայմանագիրը, հավաստում է իսպանական Sport-ը:

Կատալոնական ակումբը փորձել է համոզել ֆուտբոլիստին լքել թիմը, սակայն նա կտրականապես հրաժարվում է հեռանալ:

Այդ իսկ պատճառով ակումբը ցանկանում է խզել ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը, սակայն ցանկանում է գտնել  սխեմա, որով ֆուտբոլիստին փոխհատուցում վճարելու կարիք չի լինի: