«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն շնորհակալություն է հայտնել «Լիվերպուլի» անձնակազմին համատեղ աշխատանքի համար, գրում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
Ֆուտբոլիստը 150 աշխատակիցների նվերներ է ուղարկել։Յուրաքանչյուր աշխատակից ստացել է Մանեի պատկերով շոկոլադ և նրա ձեռագիր հաղորդագրությամբ բացիկ։
Մանեն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2016 թվականի հուլիսից։ 2021/22 մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրած 51 խաղում դարձել է 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ամռանը 30-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բավարիա», որի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։