«Բետիսի» պաշտպան Մարկ Բարտրան կարիերան կշարունակի «Տրաբզոնսպորում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Թուրքական ակումբն արդեն պատրաստել է բոլոր փաստաթղթերը, 31-ամյա իսպանացուն մնում է միայն պայմանագիր ստորագրել։
«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հաստատել է, որ ֆուտբոլիստը կլքի թիմը։
«Մենք խոսեցինք, Մարկը որոշեց հեռանալ ակումբից»,- ասել է Պելեգրինին։
Բարտրան «Բետիս» է տեղափոխվել 2018 թվականի հունվարին։ Անցած մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։
Transfermarkt.com պորտալը պաշտպանի արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։