«Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստը հրաժարվել է հեռանալ իսպանական ակումբից, հայտնում է Sport.es-ը:
Կատալոնական ակումբը պատրաստ էր բաժանվել 21-ամյա ամերիկացուց, սակայն նա մտադիր է մնալ ու պայքարել հիմնական կազմում տեղի համար։
Անցած մրցաշրջանում պաշտպանը «Բարսայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում և կատարել 3 արդյունավետ փոխանցում։
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: